Տեսահսկման բաժնի մասնագետ

Location
Yerevan, Armenia
Last seen
Oct 18, 2026

About the role

Նկարագիր

Digitain ընկերությունն աշխատանքի է հրավիրում ներքին անվտանգության տեսահսկման բաժնի մասնագետի, ով պետք է տեսախցիկների միջոցով իրականացնի ընկերության տարածքների տեսադիտարկում, միջադեպերի արձանագրում, կանխարգելում և դրան համապատասխան հաշվետվությունների կազմում։

Պարտականություններ

- Իրականացնել ընկերության տարածքի տեսահսկում, մշտադիտարկում

- Գնահատել իրավիճակը և հնարավոր ռիսկերը

- Արտակարգ իրավիճակների, միջադեպերի, խախտումների դեպքում անհապաղ զեկուցել անվտանգության ղեկավարությանը

- Կազմել հաշվետվություններ և վարել տվյալների շտեմարաններ

- Կատարել անվտանգության ղեկավարության հանձնարարությունները

- Հիմնական գործառույթների հետ կապված այլ պարտականությունների կատարում

Պահանջներ

- Տվյալ ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է

- Բարձրագույն կրթություն

- Հայերենի լավ իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է

- MS Office իմացություն, համակարգչով հայատառ գրելու հմտություն

- Տեղեկատվության հետ աշխատելու ունակություն

- ՏՏ ծրագրերի հետ աշխատելու ունակություն

- Վերլուծական մտածողություն և ռիսկերի գնահատման ունակություն

- Զգոնություն և գաղտնապահություն

- Պարտաճանաչության և պատասխանատվության բարձր զգացում

- Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն

Հավելյալ տեղեկություն

- Աշխատանքային գրաֆիկ՝ 2 օր աշխատանք, 2 օր ազատ

- Ժամեր՝ 08։00-20։00, 20:00-08:00